Ծառուկյան Գագիկ

Ծառուկյան Գագիկ

Պատգամավոր

Կենսագրություն

Կուսակցություն: «Բարգավաճ Հայաստան»
Խմբակցություններ «Բարգավաճ Հայաստան» (ղեկավար)

Կոմիտեներ

    Անդամակցություն


      Ծնվել է 1956թ. նոյեմբերի 25-ին Կոտայքի մարզի (նախկինում՝ Աբովյանի շրջան) Առինջ գյուղում:

      1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում:

      1989թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետը: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ուսուցիչ, ըմբշամարտի մարզիչ: 1996թ.՝ բազկամարտի աշխարհի, 1998թ.՝ Եվրոպայի չեմպիոն: 2004 թվականից՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ:

      1989-1990թթ. եղել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ջերմոցային տնտեսության գլխավոր ճարտարագետ, 1990-1992թթ.՝ «Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն: 1992 թվականից ծավալել է ագարակատիրական եւ ձեռնարկատիրական գործունեություն. ստեղծել է անասնապահական համալիր եւ կաթնամթերքի արտադրության ձեռնարկություն (Աբովյանի շրջան, գ. Առինջ): 1995 թվականից մի շարք ձեռնարկություններից (1996թ.՝ Աբովյանի «Կոտայք» գարեջրի, 1997թ.՝ Աբովյանի չափիչ սարքերի գործարաններ, Երեւանի քիմիադեղագործական ֆիրմա, 1997-1998թթ.՝ կահույքի խանութների «MEK» ցանց, 1998թ.՝ «Ավիասերվիս» բաժնետիրական ընկերություն, «Զվարթնոց» օդանավակայանի «Ավիասնունդ» ձեռնարկություն, 1999-2002թթ.՝ «Մուլտի Լեոն» բենզագազալցակայանների ցանց, 2002թ.՝ «Մուլտի Սթոուն» քարի արդյունաբերական մշակման ընկերություն, «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ, 2003թ.՝ Արարատի ցեմենտի գործարան) կազմված «Մուլտի Գրուպ» բազմաճյուղ կոնցեռնի հիմնադիրն է:

      2004թ. հիմնադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

      2003-2007թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 42 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել:

      2007-2012թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 28 ընտրատարածք): Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար:

      2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 28 ընտրատարածք): 31.05.2012-19.03.2015թթ.՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, ապա՝ խմբակցության անդամ:

      2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար:

      2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

      Պարգեւատրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով (2002թ., Մայր աթոռ Ս. Էջմիածին), «Մովսես Խորենացի» մեդալով (2003թ.), «Ադամանդե աստղ» ասպետի նշանով (2005թ.), «Պյոտր Առաջին» (2006թ., ՌԴ) եւ «Ալեքսանդր Նեւսկի» (2007թ., ՌԴ) 1-ին աստիճանի շքանշաններով, «Արժանիքի մրցանակ» ՄՕԿ բարձրագույն պարգեւով (2006թ.), «Դմիտրի Դոնսկոյ» շքանշանով (2007թ., ՌԴ), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2008թ.), «Տարվա լավագույն եվրոպացի» մրցանակով (2009թ., Հայաստանի եվրոպական շարժում), Ասպետական (2014թ., Իտալիայի Հանրապետություն), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի (2015թ.), Պատվո (2016թ., ՀՀ),«Մեսրոպ Մաշտոց» (2016թ., ԼՂՀ) շքանշաններով, Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի բարձրագույն պարգեւով (2016թ.):

      Ամուսնացած է, ունի վեց զավակ:

      Կապեր

      Դրամական միջոցներ

      Հաշվետու ժամանակաշրջանի սկզբում առկա անշարժ գույքը

      Հաշվետու ժամանակաշրջանի վերջում առկա անշարժ գույքը

      Հարկային տարում ձեռքբերված և օտարված անշարժ գույքը

      Հարկային տարում ձեռքբերած և օտարած անշարժ գույքը *

      Շարժական գույքը հաշվետու ժամանակահատվածի սկզբում

      Շարժական գույքը հաշվետու ժամանակահատվածի վերջում

      Շարժական գույքի շարժը հաշվետու ժամանակահատվածի ընթացքում

      Հարկային տարում ձեռքբերած և օտարած շարժական գույքը *

      Թանկարժեք գույքը հաշվետու ժամանակահատվածի սկզբում

      Թանկարժեք գույքը հաշվետու ժամանակահատվածի վերջում

      Թանգկարժեք գույքի շարժը հաշվետու ժամանակատվածում

      Հարկային տարում ձեռքբերած և օտարած թանկարժեք գույքը *

      Հարկային տարում ձեռքբերած և օտարած արժեթղթերը և այլ ներդրումները *

      Եկամուտները

      Հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները

      Դեպոզիտները

      Շահեր․ մասնակցությունը առևտրային կազմակերպություններում

      Շահեր․ ներկայացվածությունը առևտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում

      Շահեր․ առևտրային կազմակերպությունում բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելը

      Շահեր․ հայտարարատուի անդամակցությունը ոչ առևտրային կազմակերպություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում

      Շահեր․ հայտարարատուի անդամակցությունը կուսակցություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում

      Պաշտոն զբաղեցնող անձի և նրա ընտանիքի անդամների կողմից, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից հայաստանի հանրապետության կամ համայնքների հետ կնքված՝ հինգ միլիոն հայաստանի հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող պայմանագրերը

      * մինչև 2019 թվականը ընդունված կարգով տրված հայտարարագրերի տվյալներ

      data.hetq.am հրապարակումները

      «Հետքի» հրապարակումները