Data.hetq.am-ը «Հետք»-ի տվյալների լրագրության հավելվածն է, որը ստեղծվել է 2019թ-ին՝ պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներում հրապարակված տվյալները բաց, վերօգտագործելի և բոլորին հասանելի դարձնելու նպատակով։
Որքան մեծացել են տեղեկատվության ծավալները, այնքան այդ տեղեկատվությունը սպառողը ծուլացել է։ Հարկատուների մեծ մասը երբևէ չի բացի պաշտոնատար անձանց գույքի և դրամական միջոցների հայտարարագրերի ռեեստրը, ներբեռնի հարյուրավոր PDF ֆորմատի փաստաթղթերը՝ տեղեկանալու, թե որքանով է իր հարկերով սնվող պաշտոնյան թափանցիկ հրապարակում իր ունեցվածքը։ Հայտարարագրերի հրապարակման ոչ դյուրին ձևը և հարկատուի ծուլությունը պարարտ հող են նախապատրաստում ոչ հաշվետու կամ կիսահաշվետու կառավարման համար։
Այստեղ կարևորվում է տվյալների լրագրության դերը, որի գործառույթներից է այդ փաստաթղթերի միջից դուրս բերել տվյալները, վիզուալիզացնել և մատչելի կերպով այն հասցնել հարկատուին։
Data.hetq.am-ը հնարավորություն է տալիս ընդամենը մի քանի քլիքի միջոցով ծանոթանալ Ազգային ժողովի պատգամավորների կենսագրությանը, փոխկապակցված անձանց և հայտարարագրած ունեցվածքի գրաֆիկներին՝ մեկ տիրույթում։ Բացի այդ, ընթերցողը կարող է հեշտությամբ ներբեռնել այդ ամբողջ տեղեկությունն XLS ֆորմատով և ինքնուրույն կատարել հաշվարկներ։
Data.hetq.am-ը ստեղծվել է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության կողմից։
Մեր թիմը՝
Տվյալների շտեմարանը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Ծրագիրը իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը` Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համատեղ։ Կայքի բովանդակության համար պատասխանատվությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: