Ավետիսյան Սերժիկ

Ավետիսյան Սերժիկ

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր

Կենսագրություն

Ծնվել է 1966 թվականին, Տաշիրի շրջանում։

1983 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ:

Առաջին կուրսն ավարտելուց հետո 1984 թվականին զորակոչվել է ժամկետային զինվորական ծառայության:

1986 թվականին ընդունվել է ԽՍՀՄ-ի Պաշտպանության նախարարության Կարմրադրոշ ռազմական ինստիտուտի ռազմաիրավաբանական ֆակուլտետ (ք. Մոսկվա), և 1991 թվականին գերազանցությամբ ավարտել է:

ԽՍՀՄ Նախագահի 1991 թվականի օգոստոսի 4-ի հրամանագրով նշանակվել է Անդրկովկասյան օկրուգի Հայաստանում տեղակայված 7-րդ բանակի 59-րդ զինվորական տրիբունալի դատավոր:

1993 թվականից զինվորական ծառայությունը շարունակել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պայմանագրերի և արտաքին հարաբերությունների վարչությունում՝ որպես խմբի սպա, ավագ սպա, բաժանմունքի պետ (ունի պահեստի արդարադատության փոխգնդապետի զինվորական կոչում):

1995 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից ընտրվել է Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի դատավոր:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի օգոստոսի 15-ի հրամանագրով նշանակվել է Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի նախագահ` Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահի տեղակալ, 1997 թվականի դեկտեմբերի 18-ի հրամանագրով՝ նաև Գերագույն դատարանի նախագահության անդամ:

Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի լուծարման կապակցությամբ 1998 թվականի օգոստոսից կատարել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պարտականությունները:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հունվարի 5-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական և զինվորական գործերով դատարանի դատավոր:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 20-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։

2016 թվականից մինչև 2018 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը, այժմ նույն դատարանում պաշտոնավարում է որպես դատավոր։

1999 թվականից մինչև 2004 թվականն եղել է Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի անդամ:

1995 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ: Դասավանդել է Երևանի պետական համալսարանում, Կառավարման ակադեմիայում և այլ բուհերում: 2004 թվականից դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում:

1998 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ` կապված Հայաստանի քրեական իրավունքի զինվորական ասպեկտների համալիր հետազոտման և նոր զինվորական հանցագործությունների տեսական մոդելի մշակման ու ներկայացման հետ:

2005 թվականի մարտի 31-ին ՌԴ Արդարադատության նախարարության Ռուսաստանյան իրավական ակադեմիայի մասնագիտական խորհրդում, քրեական իրավունքի բնագավառում պաշտպանել է դոկտորական թեզը, ունի Ռուսաստանի և Հայաստանի իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Հեղինակ է 120 գիտական, ուսումնական, ուսումնամեթոդական աշխատանքների, այդ թվում 10 մենագրությունների, 5 դասագրքերի և ուսումնական ձեռնարկների, 90-ից ավելի գիտական հոդվածների և միջազգային զեկույցների, որոնք լույս են տեսել Երևանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Բուդապեշտում, Գերմանիայում, Լեռնային Ղարաբաղում: Համահեղինակ է նաև Սանկտ Պետերբուրգում առաջին անգամ 35 հատորով լույս տեսնող <<Քրեական իրավունքի հանրագիտարանի>>:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 26-ի որոշմամբ շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում` «իրավաբանություն» մասնագիտությամբ:

Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի 2011 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ շնորհվել է «համալսարանի վաստակավոր պրոֆեսորի կոչում»:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանով նշանակվել է Հայ-ռուսական համալսարանում գործող Հայաստանի Հանրապետության ԲՈՀ-ի իրավագիտության 063 մասնագիտական խորհրդի նախագահ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի սեպտեմբերի 3-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, դատական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար Սերժիկ Ավետիսյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

2016 թվականին նշանակվել է «Կրիմինալիստների և կրիմինոլոգների միություն» տարածաշրջանային հասարակական կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության նախագահ:

Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ պարգևատրվել է ոսկե մեդալով:

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2016 թվականի սեպտեմբերի 24-ի N 934-Ա/2 հրամանով Ս.Ավետիսյանը ընդգրկվել է «Արդյունավետ գիտաշխատող - 2016» մրցույթի շահառուների ցուցակում:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 7-ի հրամանագրով Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, իրավագիտության զարգացման և օրինականության ամրապնդման գործում ունեցած նշանակալի վաստակի համար շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018 թվականի հունիսի 6-ի N 568-Ա/2 հրամանով Ս.Ավետիսյանը ընդգրկվել է «Արդյունավետ գիտաշխատող-2017» մրցույթի շահառուների ցուցակում:

Կապեր

Դրամական միջոցներ

Հաշվետու ժամանակաշրջանի սկզբում առկա անշարժ գույքը

Հաշվետու ժամանակաշրջանի վերջում առկա անշարժ գույքը

Հարկային տարում ձեռքբերված և օտարված անշարժ գույքը

Հարկային տարում ձեռքբերած և օտարած անշարժ գույքը *

Շարժական գույքը հաշվետու ժամանակահատվածի սկզբում

Շարժական գույքը հաշվետու ժամանակահատվածի վերջում

Շարժական գույքի շարժը հաշվետու ժամանակահատվածի ընթացքում

Հարկային տարում ձեռքբերած և օտարած շարժական գույքը *

Թանկարժեք գույքը հաշվետու ժամանակահատվածի սկզբում

Թանկարժեք գույքը հաշվետու ժամանակահատվածի վերջում

Թանգկարժեք գույքի շարժը հաշվետու ժամանակատվածում

Հարկային տարում ձեռքբերած և օտարած թանկարժեք գույքը *

Հարկային տարում ձեռքբերած և օտարած արժեթղթերը և այլ ներդրումները *

Եկամուտները

Հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները

Դեպոզիտները

Շահեր․ մասնակցությունը առևտրային կազմակերպություններում

Շահեր․ ներկայացվածությունը առևտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում

Շահեր․ առևտրային կազմակերպությունում բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելը

Շահեր․ հայտարարատուի անդամակցությունը ոչ առևտրային կազմակերպություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում

Շահեր․ հայտարարատուի անդամակցությունը կուսակցություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում

Պաշտոն զբաղեցնող անձի և նրա ընտանիքի անդամների կողմից, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից հայաստանի հանրապետության կամ համայնքների հետ կնքված՝ հինգ միլիոն հայաստանի հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող պայմանագրերը

* մինչև 2019 թվականը ընդունված կարգով տրված հայտարարագրերի տվյալներ

data.hetq.am հրապարակումները

«Հետքի» հրապարակումները